Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան մտադիր է ԵԱՏՄ հետ մաքսային համաձայնագիր ստորագրել։ Իհարկե, նման հայտարարությունը պետք է դիտարկել Թուրքիա-Արևմուտք ներկայիս հարաբերություններում առկա հակասությունների համատեքստում։ Թուրքիան, որպես կանոն, Արևմուտքի հետ հարաբերությունների սրացման դեպքերում ժամանակավորապես գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման։ Այս առումով հայտարարությունը զուտ քաղաքական է և, համենայն դեպս, այս պահի դրությամբ՝ անհեռանկարային։ Քիչ է հավանականությունը, որ առաջիկայում թուրքական կողմը իր արտաքին քաղաքականությունում նման վերադասավորում կիրականացնի և կստորագրի նման համաձայնագիր։ Այնուհանդերձ, եթե նույնիսկ նման համաձայնագրի ստորագրումը երբևէ դառնա իրատեսական, ապա կարծում եմ՝ հայկական կողմը, լինելով ԵԱՏՄ անդամ, չպետք է դեմ լինի Թուրքիա-ԵԱՏՄ համագործակցության հաստատմանը, քանի որ դա թերևս քաղաքական և տնտեսական նշանակության հնարավորություն է Հայաստանի համար և ոչ թե խնդիր։ Այդ համագործակցությունից խնդիր, ըստ էության, կներկայանա ադրբեջանական կողմի համար, ինչը որոշակի հակասություններ կառաջադրի Անկարայի հետ հարաբերություններում` դնելով Բաքվին անհարմար իրավիճակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել