Փոքրիկ Ստեփանը, լույս աշխարհ գալով, միանգամից ասել է «պապա» բառը: Մի քանի րոպե հետո կրկին խոսել է՝ ասելով «մամա» բառը: Իսկ, երբ հաջորդ օրը երեխայի 17-ամյա մայրը որդուն ասել է, որ հայրիկը շուտով կգա, Ստեփանը հարցրել է՝ «Ո՞Վ, ՊԱՊԱ՞Ն»:
Ծնունդը ընդունող բժշկուհի Մարինա Պանովան ապշած է. նա ասում է. «Սեփական ականջներովս լսածիս մի պահ չէի հավատում. 1986 թվականից աշխատում եմ հիվանդանոցում, և այսպիսի դեպք երբևիցե չէր գրանցվել: Այսպիսի վանկերով բառեր երեխաները կարողանում են արտաբերել միայն 6,5-7 ամսականից! Այս փոքրիկը առաջինն է աշխարհում!!!»:
Երեխայի ծնողները մինչև փոքրիկի ծնվելը անընդհատ նրա համար գրքեր էին կարդում, պատմվածքներ էին կարդում, խոսում էին հետը: Չմոռանանք, որ երեխաներն այդ ամենը լսում ու հասկանում են, և գուցե հենց դա էլ ազդեցություն է ունեցել!!! Ի՞Նչ իմանաս: Համենայն դեպս, փաստն ակնհայտ է՝ հրաշքներ միշտ էլ տեղի են ունենում:



