Aysor.am-ը գրում է.

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում երեկ պայմանագրային զինծառայողի մահը, պարզվել է, սպանություն է, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, օգոստոսի 17-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: 

Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 1985 թ. ծնված  Վ. Գ.-ի մոխրացած դիակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել