Կանոնների ցանկ, որոնց պահպանումը թույլ է տալիս քնելիս լավ պահպանել արտաքին տեսքը.

1. Անհրաժեշտ է սենյակում ճիշտ ջերմաստիճան ապահովել: Ամենահարմարը 18-20 աստիճանն է: Օդը պետք է խոնավ լինի. եթե չունեք օդը խոնավեցնող միջոց, մահճակալի կողքին դրեք ջրով լի տարա:

2. Օգտագործեք բնական կտորից անկողնային սպիտակեղեն:

3. Քնելուց առաջ արոմաթերապիա անցկացրեք: Բավական է բամբակի կտորը թրջել եթերայուղի մեջ և այն դնել բարձի տակ:

4. Մի մոռացեք մանրամասն մաքրել մաշկը քնելուց առաջ: Դեմքի չմաքրված քսուքը կամ դիմափոշին բառացիորեն սպանում է մաշկը:

5. Գլխի տակ դրեք ավելի կոշտ բարձ, որպեսզի դեմքի մաշկը «չճմռթվի»:

6. Որպեսզի հանգստացնեք դեմքի մաշկը, անհրաժեշտ է քնելուց առաջ հանգստացնող լոգանք ընդունել:

7. Քնելուց առաջ բոբիկ քայլեք մոտավորապես 1-1,5 ժամ: Դրանով դուք կլավացնեք արյան շրջանառությունը, և մկանները արագ կթուլանան:

8. Զբաղվեք սիրով: Կնճիռների դեմ մարդկությանը հայտնի ամենալավ միջոցն է: Բոլոր մկանների թուլացումը և հաճելի հոգնությունը կօգնեն ձեզ քնելու առողջ և խոր քնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել