Հետընտրական զարգացումներ
հասարակական կարծիքի ուսումնասիրություն
(արդյունքների մասնակի հրապարակում)
07-ը ապրիլի, 2013թ.
2-րդ մաս
Տեղեկատվություն հետազոտության մասին
Հարցումը հեռախոսային էր։ Անցկացվել է 2013թ. մարտի 19-23-ը Երևան քաղաքի 18-ից բարձր տարիքի բնակիչների շրջանում։ Հարցմանը մասնակցել է 589 մարդ։ Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ սեռատարիքային հատկանիշների։
Մասնակցելո՞ւ եք Երևանի ավագանու ընտրություններին
Մասնակցելու են - 63. %
Չեն մասնակցելու - 32.9 %
Հրաժարվել են պատասխանից, դեռ չեն որոշել - 4.1 %
Ինչո՞ւ չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին.
չմասնակցողների ընդհանուր թվից (պատասխանները ներկայացվում են խմբավորված)
Չեն վստահում ընտրական համակարգին, իրենց ձայնը որոշիչ չէ և այլն - 46.4 %
Չունեն հաշվառում, այդ ժամանակահատվածում Երևանից բացակայելու են, այլ տեխնիկական պատճառներ - 45.9 %
Հետաքրքրված չեն, հրաժարվել են պատասխանելուց, չեն որոշել -7.7 %
Ի՞նչ սկզբունքով են ընտրություն կատարելու. ընտրություններին մասնակցողների ընդհանուր թվից
Ընտրությունը կատարելու է կուսակցությունների միջև նախընտրության սկզբունքով - 18.7 %
Ընտրությունը կատարելու է ցուցակները գլխավորող կոնկրետ անձանց նախընտրության սկզբունքով - 36.4 %
Դեռ չեն կողմնորոշվել, դժվարացել են պատասխանել - 44.9 %
Որ կուսակցություններին են անդամակցում կամ համակրում երևանցիները. հարցվածների ընդհանուր թվից
Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 11.7 %
Հայ ազգային կոնգրես - 0.3 %
Օրինաց երկիր կուսակցություն - 0.2 %
Բարգավաճ Հայաստան կուսակցություն - 1.7 %
Ժառանգություն կուսակցություն - 5.6 %
Հայ հեղափոխական դաշնակցություն - 0.8 %
Այլ կուսակցություններ - 0.8 %
Չունեն որևէ համակրություն - 76.9 %
Հրաժարվել են պատասխանից -1.9 %







