Հեղափոխականի խոհերից...
Այս շարժման մեջ ամենաարժեքավորներից մեկն այն էր, որ ողջ ընթացքում Րաֆֆին դարձավ նաեւ անչափահաս աղջիկների ու տղաների սիրելին... Հացադուլի ժամանակ կամ մարզեր այցելությունների ժամանակ պատանիները (իհարկե, երիտասարդներն ավելի շատ, բայց ես դիտմամբ ընդգծում եմ այս տարիքը) մոտենում էին Րաֆֆուն, հարցնում որպիսությունը ու նստում կողքը կամ քայլում (ավելի շուտ վազում կողքով)...
Ո՞րն էր պատճառը. նախ Րաֆֆին իր բնույթով բարության տիպար է, ու այդ հատկանիշը երեխաներից մինչեւ չափահասներ դա զգում են (չեն զգում կամ տուգադումները, կամ չեն ուզում զգալ վախկոտները...կամ էլ անտարբերները), բայց նաեւ Րաֆֆին մի լավ հատկանիշ էլ ունի. իր ելույթների ժամանակ հենց այդ պատանիների ներկայությամբ արժեւորում է նրանց դերը մեր պետականության կերտման գործում, որ նրանք են լինելու երկրի տերերը, իրավատերերը, քայլելու ժամանակ խորհրդակցում է նրանց հետ, թե ինչ են կարծում՝ ինչ պետք է անել, որ ավելի լավ Հայաստան ունենաք, կամ որ ասում է՝ որոշեք, մի օր հավաքվենք, տեսնենք՝ ինչ պետք ա անենք, երկիրը ոնց պետք է դուրս բերենք էս վիճակից, կամ՝ որ հավաքվեք, խորհուրդ արեք ու էդ սարի անունը որոշեք... Ու դա ոչ միայն նրանց է ոգեշնչում, այլև ինձ. ես տեսնում եմ այդ աղջիկների ու տղաների փայլող աչքերը, ուժ ստացած թեւերը ու ամրապնդվում....
Մի խոսքով. Րաֆֆին դեռ շաաաաատ անելիք ունի, ու ես զորավիգ եմ լինելու...
Ծաղրեք՝ որքան կարող եք, դրանից արժեքավորը չի տուժելու...



