Կալիումի սպառումը սննդամթերքով բարձրացնելը եւ աղի մասնակի մերժումը թույլ կտան պաշտպանել սիրտը եւ արյան անոթները: Ըստ գիտնականների հաշվարկի՝ բավական է մրգերի կամ բանջարեղենի 2-3 լրացուցիչ բաժին մտցնել օրվա սնդակարգում, որպեսզի փոխվի իրավիճակը, հաղորդում է BBC-ն:
Իսկ աղի ընդունման ցածր մակարդակը ավելի է խթանում հետագա դրական ազդեցությունը: Կարեւոր է այն, որ կալիումը բացասական ազդեցություն չի գործում երիկամի ֆունկցիայի կամ հորմոնների մակարդակի վրա: ԱՀԿ թողարկել է ուղեցույցներ՝ կալիումի սպառման հետ կապված: Այսպիսով, մեծահասակների մեկ օրվա չափաբաժինը ավելի քան 4 գրամ է:
Ապացուցվել է, որ եթե մեծացվի կալիումի ծավալը օրական 3-4 գրամով, կարելի է ըստ էության վերահսկել ճնշումը եւ 24%-ով նվազեցնել ինսուլտի հավանականությունը մեծահասակների մոտ: Սկզբունքորեն, այս մոտեցումը կարող է օգնել նաեւ երեխաներին, բայց մնում է ապացուցել:
Աղի դերի մասին անկախ հետազոտությունը ցույց է տվել, որ եթե մի քիչ նվազեցվի օգտագործվող աղի սպառումը 4 շաբաթ եւ ավելի ժամկետում, ապա ճնշումը մեծապես կնվազի նորմալ եւ բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ: Իսկ ճնշումի նվազումը, հայտնի է, որ նվազեցնում է ինսուլտի հավանականությունը:
Հետազոտության ղեկավար Գրահամ ՄակԳրեգորի խոսքերով, աննշան նվազումը ընդհանուր առմամբ համարժեք էր աղի ընդունման 50% - ով կրճատման հետ: Ի դեպ, աղի ամենակարեւոր աղբյուրը դիետայում հացն է: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ խորհուրդ չի տալիս օրական ավելի քան 5 գրամ աղ (մոտ մեկ թեյի գդալ) սպառել:




