Բոլշևիկ հեղափոխական Արսեն Ամիրյանի անունը կրող փողոցը անկախությունից հետո, 1990-ական թվականներին, մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը: Ասում են Վանո Սիրադեղյանի թեթև ձեռքով է անվանափոխվել:

Բացի մոլի բոլշևիկ լինելուց, թե ինչ է արել Ամիրյանը հայ ժողովրդի համար, ես ինֆորմացիա չգտա: Սեփական գաղափարների համար կռված բոլշևիկ, որին կմեծարեին միայն ԽՍՀՄ տարիներին, որպես գաղափարի առաջամարտիկ: Բայց թե ինչու են նրան որոշել անմահացնել անկախությունից հետո, այն էլ հայ արքայի անունը կրող փողոցը անվանափոխել նրա անունով, դժվար է ասել:
Նույնն էլ Կասյանի պարագայում: Կասյան փողոցը 1991-1998 թթ. կոչվել է Սիամանթոյի փողոց։ 
Ցավալի է, որ սովետից անկախանալու համար ամիսներով փողոցներում անցկացրածներն ու ԿԳԲ-ի պադվալներում ծեծ կերածները, չգիտես ինչու որոշել են անմահացնել Հայաստանում սովետի հիմքը դրածների անունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել