Չինաստանում 69 տեսակի հանցագործությունների համար նախատեսվում է մահապատիժ: Դրանք են.
1.Պետական դավաճանությունը
2.Անջատողականություն
3.Զինված անկարգություններն ու ապստամբությունները
4.Թշնամական երկիր անցումը
5.Լրտեսությունը
6.Երկրի սահմաններից դուրս շանտաժի, փրկագնի և այլ անօրինական միջոցներով պետական գաղտնիքների և ինֆորմացիայի ստացումն ու վաճառքը
7.Թշնամու կողմից կաշառվելը
8.Հանցավոր անփութություն, որը հանգեցրել է հրդեհի
9. Հանցավոր անփութություն, որը հանգեցրել է ջրհեղեղի
10. Հանցավոր անփութություն, որը հանգեցրել է պայթյունի
11. Հանցավոր անփութություն, որը հանգեցրել է թունավոր նյութերի արտանետմանը
12. Հանցավոր անփութություն, որը վտանգի տակ է դրել հասարակական անվտանգությունը
13.Տրոնսպորտային միջոցին վնաս հասցնելը
14.Տրանսպորտային հաղորդակցությանը վնաս հասցնելը
15.Էներգատար սարքավորումներին վնաս հասցնելը
16.Հրավտանգ և պայթյունավտանգ սարքավորումներին վնաս հասցնելը
17.Ինքնաթիռների գրավումը
18.Հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական արտադրությունը, ձեռքբերումը, իրացումը, տեղափոխումը և փոստով ուղարկելը
19.Միջուկային նյութերի անօրինական ձեռքբերումն ու վաճառքը
20.Հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի հափշտակումը
21.Հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի կողոպուտը
22.Թունավոր կամ վնասակար սննդամթերքի արտադրությունն ու իրացումը
23.Կեղծ դեղորայքի արտադրությունն ու իրացումը
24.Զենքի և զինամթերքի մաքսանենգությունը
25.Միջուկային նյութերի մաքսանենգությունը
26.Կեղծ դրամական միջոցների մաքսանենգությունը
27.Մշակութային արժեքների մաքսանենգությունը
28.Թանկարժեք մետաղների մաքսանենգությունը
29.Հազվագյուտ տեսակի կենդանիների և առարկաների մաքսանենգությունը 
30.Հասարակ ապրանքների և նյութական արժեքների մաքսանենգությունը
31.Պինդ թափոնների մաքսանենգությունը
32.Կեղծ դրամական միջոցների արտադրությունը
33.Բաժնետիրական խարդախությունները
34.Թղթադրամների խարդախությունը
35.Ֆինանսական միջոցների խարդախությունը
36.Ակրեդիտիվների խարդախությունը
37.Իրական եկամուտների թաքցնելն ու հարկերից խուսափելը
38.ԱԱՀ կտրոնների տպումն ու վաճառքը
39.Կանխամտածված սպանությունը
40.Կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնելը
41.Բռնաբարությունը
42.Անչափահասների բռնաբարությունը
43.Պատանդ վերցնելը
44.Կանանց և երեխաների առևանգումն ու վաճառքը
45.Կողոպուտը
46.Առևանգում
47.Հանցագործության հրահրումն ու հանցագործությունն իրագործելու ինֆորմացիայի տրամադրումը
48.Զինված փախուստը
49.Զինված փախուստի կազմակերպումն ու օգնություն ցուցաբերելը
50.Հինավուրց գերեզմանների կողոպուտը, որոնք իրենցից ճարտարապետական արժեք են ներկայացնում 
51.Հնագույն մարդկանց քարացած մնացորդների, ինչպես նաև հնագույն ֆլորայի և ֆաունայի կողոպուտը
52.Թմրանյութերի մաքսանենգությունը, վաճառքը, տեղափոխումն ու արտադրությունը
53.Պրիտոնների ու մարմնավաճառության կազմակերպումը
54.Մարմնավաճառությամբ զբաղվելու հարկադրանքը
55.Ռազմական տեխնիկայի և հաղորդակցության վնասումը
56.Անպիտան ռազմական տեխնիկայի կամ անպիտան ռազմական շինությունների կանխամտածված տեղադրումն ու կառուցումը
57.Պետական բաժնետոմսերի և ունեցվածքի յուրացումը
58.Կաշառակերությունը
59.Պատերազմի ժամանակ հրամաններին չենթարկվելը
60.Գիտակցաբար կամ անգիտակցաբար սխալ ռազմական ինֆորմացիայի տրամադրելը
61.Ռազմական հրամաններ տալուց հրաժարվելը կամ կեղծելը
62.Գերի հանձնվելը
63.Ռազմաճակատից դասալքումը
64.ռազմական հրամանների իրագործմանը խոչընդոտելը
65.Դասալքությունը
66.Պատերազմի ժամանակ շշուկների և շփոթմունքի տարածումը
67.Ռազմական տեխնիկայի և նյութական ռեսուրսների կողոպուտը կամ առևանգումը
68.Ռազմական սարքավորումների անօրինական իրացումը կամ օգտագործման նպատակով երրորդ անձին տրամադրումը
69.Պատերազմի ժամանակ բնակչության կողոպուտով կամ դիակապտությամբ զբաղվելը:
Կարծում եմ՝ սրանցից շատերը շատ ակտուալ են նաև մեր երկրում, բայց ցավոք, երկիրը ժողովրդի հաշվին ձգտում է ժողովրդավարության՝ վերացնելով մահապատիժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել