Բոլորն են ցանկանում նիհար երևալ, անգամ նրանք, ովքեր իրականում նիհար են: Սակայն ի՞նչ պետք է անեն իդեալական կազմվածք չունեցող կանայք: Առաջարկում ենք ոճաբանների խորհուրդները, որոնք անկասկած կօգնեն հագուստ ընտրելիս:
Հագուստ ընտրելիս հարակավոր է ուշադրություն դարձնել անգամ մանր դետալներին: Նիհար երևալու համար ավելի լավ է ընտրել V բացվածքով հագուստներ, որը կընդգծի կուրծքը, իսկ մարմինն ավելի ձգված և նիհար կդարձնի: Եթե հագուստը ընդհանրապես բացվածք չունի, ապա կարելի է արձակել վերևի կոճակները, որը կընդգծի մարմնի կազմվածքի վերին հատվածը: Մինչև վերջ կոճկելու դեպքում` կտորը ձգվում է:
Սովորաբար նիհար տեսք են հաղորդում նաև երկար զարդերը, բարձրակրունկ կոշիկները, ինչպես նաև բարձր սանրվածքները:
Նիհար երևալու համար ոճաբանները խորհուրդ են տալիս աղջիկներին և կանանց հագնել զգեստներ, որոնք կարված են փափուկ և թափվող կտորներից: Բայց պետք չէ շատ օգտագործել թափանցիկ կտրները, քանի որ դրանք կարող է ցույց տալ այն, ինչ պետք չէ:
Նիհար երևալու համար հարկավոր է ընտրել ճիշտ գույներ: Եթե հագուստի վերևի և ներքևի հատվածները նույն գույնի են, ապա այն վիզուալ նիհարեցնում է մարմինը: Այս դեպքում շատ են օգտագործում մուգ գույները, օրինակ` մոխրագույնը, մուգ կապույտը և իհարկե սևը:



