Հետընտրական զարգացումներ
հասարակական կարծիքիուսումնասիրություն
(արդյունքների մասնակիհրապարակում)
06-ը ապրիլի, 2013թ.
ՀՀ Նախագահի 2013թ. փետրվարի 18-ին կայացած ընտրություններից հետո ընթացողզարգացումներն այս ամբողջ ժամանակահատվածում մեր հանրային կյանքի առանցքումէին։ Այս զարգացումների պիկը քաղաքականգործիչները խոստանում են ապրիլի 9-ին։
Ինչպիսի՞ն է բնակչության (Երևանի բնակչության) քաղաքական ակտիվությունը,որքա՞ն են բնակչության բողոքական տրամադրությունները, ի՞նչ քաղաքական վարք էդրսևորում Երևանի բնակիչը։
«Ընտրական համակարգեր»հասարակական կազմակերպության VoxPopuli-հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի անցկացվածհետազոտության խնդիրների շարքում նաև վերը նշվածներն էին։
Հարցումը հեռախոսային էր։ Անցկացվել է 2013թ. մարտի19-23-ը Երևան քաղաքի 18-ից բարձր տարիքի բնակիչների շրջանում։ Հարցմանը մասնակցելէ 589 մարդ։ Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ սեռատարիքային հատկանիշների։
Ինչպես են երևանցիները վերաբերվում վերջին հետընտրականիրադարձություններին
Դրական են վերաբերվում
30.7%
Անտարբեր են
38.5%
Բացասական են վերաբերվում
30.1%
Դժվարացել են պատասխանել
0.7%
Այսպիսով՝
- Ստացված պատկերը տիպական է շատ հասարակությունների համար։ Բողոքական տրամադրություններն ու բնակիչների քաղաքական ակտիվության մակարդակը (հարցվածների միայն 7%-ն է մասնակցում կամ պատրաստ անձամբ մասնակցել հանրահավաքներին) հետագա սուր զարգացումների համար չի կարող հիմք հանդիսանալ։
- Հարցվածների 7%-ը տարբեր հաճախականությամբ նաև մասնակցում է հանրահավաքներին։
- 23%-ը դրական է վերաբերվում, բայց չի մասնակցում և չի պատրաստվում մասնակցել դրանց։
- 6%-ը բացասական է վերաբերվում, բայց համարում է, որ դա հանրահավաքի մասնակիցների իրավունքն է։
- 24%-ը բացասական է վերաբերվում և համարում, որ դրանք անտեղի են։
- Տղամարդիկ կանանց համեմատ ավելի դրական են վերաբերվում հանրահավաքներին։
- Կանայք ավելի անտարբեր են կամ հակված բասացական վերաբերմունքի։
- Ամենաանտարբերը 18-ից 30 (58%) և 31-ից 45 (41%) տարրիքային խմբերն են։
- Հանրահավաքներին ավելի շատ դրական վերաբերվելու հակված են 46-ից 60 տարեկանները։
- Հանրահավաքներին դրական վերաբերվողների 76%-ը մտադիր է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։
- Հետընտրական իրադարձությունների նկատմամբ բացասական վերաբերվողների 66%-ն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։
- Հետընտրական իրադարձությունների նկատմամբ անտարբեր հարցվածների (38,5%) մոտ կեսն է միայն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։
- Հետընտրական իրադարձությունների վերաբերյալ ինտերնետով տեղեկատվություն ստացողները ավելի շատ դրական են վերաբերվում, իսկ հեռուստատեսությամբ տեղեկատվություն ստացողները ավելի շատ բացասական են վերաբերվում հանրահավաքներին։




