Գարեջուրը մի շարք թունավոր նյութեր է պարունակում, այդ թվում` ծանր մետաղական աղեր, որոնք էնդոկրին համակարգում փոփոխություններ են առաջացնում: Պարբերաբար օգտագործելու դեպքում տղամարդկանց օրգանիզմում նյութեր են արտադրվում, որոնք նվազեցնում են արական սեռական հորմոնի` տեստոստերոնի մակարդակն արյան մեջ` միաժամանակ ակտիվացնելով իգական սեռական հորմոնի արտադրությունը: Ժամանակի ընթացքում տղամարդկանց արտաքինում փոփոխություններ կարող են նկատվել. մեծանում են կրծքագեղձերը, նստատեղը լայնանում է և այլն:
Գարեջուր օգտագործող կանանց մոտ տեղի է ունենում հակառակ երևույթը. ակտիվանում է տեստոստերոն հորմոնի արտադրությունը, և նրանք ձեռք են բերում տղամարդուն բնորոշ հատկություններ` հաստ ձայն, մազակալում և այլն: Կանաց մոտ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կերակրող մայրերը պետք է հրաժարվեն գարեջրից, քանի որ երեխայի մոտ հետագայում կարող են էպիլեպսիային բնորոշ երևույթներ ի հայտ գալ: Ինչ վերաբերում է հղիներին` խստիվ արգելվում է ալկոհոլի, այդ թվում և գարեջրի օգտագործումը:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել