Տարբեր առիթների տարբեր հանդերձանքով ներկայանալու խնդիր, զգեստապահարանը ժամանակ առ ժամանակ փորփրելու անհրաժեշտություն միայն դու չես ունենում: Հայտնիներն էլ են երբեմն նույն իրավիճակում հայտնվում: Մեր աչքից չեն վրիպել այն հայտնիները, ովքեր տարբեր առիթների համար իրենց զգեստապահարանից ընտրել են միևնույն հագուստը: Դերասանուհի Անի Պետրոսյանը վերջերս դարձյալ հիշել էր իր սպիտակ, կարճ շորը, որը մինչև այս տարվա ամանորյա միջոցառումներից մեկին հագնելը, հասցրել էր դրանով հանդես գալ մեր ամսագրում` «Դժբախտ երջանկություն» սերիալի սկզբնական շրջանում:

Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի բաճկոնն էլ, կարելի է ասել, իր չափ հայտնի է. դերասանը այն շատ է հագել նաև սերիալներում նկարահանվելիս: Նա այս բաճկոնով է նկարահանվել նաև կարճամետրաժ ֆիլմերից մեկում, որտեղ կերտել է գլխավոր հերոսի կերպարը:
Հետևիր մեր հաջորդ համարներին և բացահայտիր` էլ ովքեր են այսքան «շատ սիրում» իրենց հագուստներն ու իրերը:




