Չինաստանը Հայաստանում կառուցում է եվրասիական տարածաշրջանում չինական ամենախոշոր դեսպանություններից մեկը։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանն առանցքային նշանակություն է ձեռք բերել Չինաստանի հարավկովկասյան և մերձտարածաշրջանային արտաքին քաղաքականությունում։ Հարցն ակտուալանում է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության պարագայում Իրան-Հայաստան-ԵԱՏՄ առանցքի պոտենցիալի զարգացման համատեքստում, որտեղ Հայաստանը կարևորագույն դերակատարում կարող է ունենալ Իրան-ԵԱՏՄ առևտրային համագործակցության խթանման հարցում։ Իրան-Հայաստան-ԵԱՏՄ առանցքին Չինաստանի ներգրավումը էական աշխարհատնտեսական-քաղաքական նշանակություն ունի չինական կողմի համար` չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության համատեքստում Իրան-Հայաստան ճանապարհով Եվրոպան Ասիայի հետ կամրջելու տեսանկյունից։ Հայկական կողմի համար սա նույնպես լավ հնարավորություն է Հայաստանի` թուրք-ադրբեջանական տնտեսական-քաղաքական շրջափակման շրջանցման քաղաքականությանը տնտեսապես այնպիսի հզոր պետության ներգրավումը, ինչպիսին է Չինաստանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել