Ապրիլ 8-ից «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսում է ցուցադրել նոր հեռուստասերիալ, որտեղ ներգրավված են հեռուստադիտողին արդեն ծանոթ դերասաններ: Այս անգամ սերիալիում կխաղա նաև ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: ArmStar.am-ի այն հարցին` ինչպես համաձայնեց խաղալ սերիալում, դերասանն ասաց. «Մինչ այսօր եսիմ հարցերն այնպես էի դնում, որ ինձ չէին հրավիրում սերիալում  նկարահանվելու, բայց այս անգամ որ կանչեցին և մի քիչ ծանոթացա սերիալի բովանդակությանը` համաձայնությունս տվեցի:  Թե վերջում ինչ է լինելու`չգիտեմ: Ի՞նչ անեմ, նստե՞մ թախտին, սպասե՞մ բախտին, հո պարապ չեմ նստի, այս տարիքում պարապ մնալու՞ բան եմ»,-ասաց դերասանը:

Գուժ Մանուկյանը կարծում է, որ սերիալում ընդգրկված է դերասանների հրաշալի կազմ, ովքեր սերիալում խաղալու մեծ փորձ ունեն:

Խոսելով հեռուստասերիալում իր կերպարի մասին` դերասանը նշեց. «Ես խաղալու եմ գեներալի դեր, ով գնում է թոշակի, իսկ դերասան Արտաշես Ալեքսանյանը մարմնավորելու է որդուս»:

Զրուցեց՝ Սիրանուշ Գրիգորյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել