Գրեթե մի օր պահանջվեց «Одноклассники» կայքի ադմինիստրացիայից, որպեսզի կարողանա մասնակի վերականգնել կայքի գործունեությունը: Սակայն այս գործընթացը շատերի համար թվաց շատ երկար, և նրանք, հրաժարվելով այս սոցիալական ցանցից, սկսեցին փնտրել այլընտրանք ընկերների հետ շփման համար:

«Одноклассники» սոցիալական ցանցը հիմնականում վերականգնել է իր աշխատանքը: Այսօր առավոտից այս ցանցի օգտատերերը հնարավորություն ունեին արդեն ուղարկել հաղորդագրություններ, ընթերցել նորությունների ցանկը և դիտել խմբերի նորությունները:
Չնայած որ այսօրվանից կայքը սկսել է գործել, այնուամենայնիվ կայքում դեռևս կան ոչ լիարժեք գործող ֆունկցիաներ:

Աղբյուրը՝ galatv.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել