Armlur.am-ը գրում է.

Երևանի հագուստի խանութներից մեկում գանձապահի սխալի արդյունքում 475 հազար դրամ վերցրած կինը օգոստոսի 6-ին ներկայացել է ոստիկանության բաժին և վերադարձրել ամբողջ գումարը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Կինը հայտնել է, որ շփոթմունք է տեղի ունեցել, հեռուստացույցով իմացել է ոստիկանության հայտարարության մասին, որից հետո ներկայացել է ոստիկանության բաժին:

Հիշեցնենք` օգոստոսի 2-ի երեկոյան մի քաղաքացի ահազանգել է Էրեբունու ոստիկանության բաժին և հայտնել, որ առևտրի կենտրոնի հագուստի խանութներից մեկում, որտեղ ինքը գանձապահ է աշխատում, իր հոգնածության և անուշադրության պատճառով համակարգչում 50 հազարի փոխարեն մուտքագրել է 500 հազար դրամ և գնորդին վերադարձրել 475 հազար դրամ 25 հազարի փոխարեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել