Այս զեկույցում մանրամասն վերլուծված է «նորագույն ավտորիտարիզմի» քաղաքական փորձն ու դրա հիմնական հովանավոր երկրների դերակատարումն այդ ամենը հովանավորելու, խորացնելու և զարգացնելու հարցում։ «Զարմանալիորեն», զեկույցում որպես «ժամանակակից ավտորիտար» պետությունների օրինակներ բերված 10 երկների շարքում չկա ՀՀ-ն, բայց դա ոչ թե այն պատճառով, որ Freedom House-ը «ռեժիմի ստրուկն է», այլ այն պատճառով, որ ըստ այդ հեղինակավոր կառույցի ՀՀ-ն (ինչպես նաև հարևան Վրաստանը) դասվում է կիսաազատ երկրների շարքին։ 
Այս զեկույցից շատ հետևություններ պետք է անել, հատկապես այն համատեքստում, որում այսօրվա «արևմտյան արժեքների» ջատագովները (կամ գեղարվեստորեն ասած՝ Եվրոտեռորիստները) ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ միջոցներով, ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ կարգեր հաստատելու փորձ անողներին ներկայացնում են «զինված ապստամբության իրավունք» ունեցող հերոսներ։

ՀՀ-ում Ժողովրդավարության կողմնակիցները իրավունք չունեն թույլ տալ, որպեսզի ՀՀ-ն կիսաազատ երկրների շարքից նահանջի դեպի ոչ ազատ երկրների շարքեր։
Հ.Գ. Իսկ այն մարդիկ, ովքեր մի քանի տարի շարունակ կուրծք են ծեծում, թե մենք «բռնապետական, ամբողջատիրական, ավտորիտար» երկրում ենք ապրում, բարոյական իրավունք չունեն այս զեկույցը տարածելով հաթաթա տալու. ոչ թե այն պատճառով, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է (որ այդպիսին լիներ տեռորը գովացողներին անգամ իրենց բակի բեսեդկայում չէին լսի ուր մնաց ամեն օր հրավիրեին ամերիկյան ռադիոկայանի եթեր), այլ այն պարզ պատճառով, որ այս զեկույցում ՀՀ-ն որպես ավտորիտար երկիր չի հիշատակվում։ Ավելին՝ զեկույցում ՀՀ-ի անունը հիշատակվում է ընդամենը երկու անգամ [chapter 3: Civil Society 
...Russian officials in 2015 warned that Electric Yerevan, an Armenian protest movement against electricity price hikes, could be a provocation by the West dedicated to toppling a Moscow-friendly administration.
Chapter 7: Frozen conflicts
Under Putin, Russia has perpetuated or created frozen conflicts that affect Armenia, Azerbaijan, Moldova, Georgia, and Ukraine. In each case, the Kremlin retains for itself the capacity to subdue or escalate tensions as needed to maximize its political influence over the relevant country.], այն էլ հպանցիկ։ Հետևաբար լուրջ չէ Եվրոտեռորիստների այն ցնծությունն ու, իբր սրանով տեռորն իրենց պես չխրախուսելու համար հաթաթա տալը։ Հակառակն այս զեկույցով ևս մեկ անգամ հիմնավորվեց նրանց «փաստարկների» թշվառությունը։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել