Խոյ
Հանգիստ և հաճելի օր է, կարող ես զբաղվել այն գործերով, որոնք ժամանակին մի կողմ էիր դրել: Միգուցե անակնկալ հանդիպումներ լինեն, ինչպես նաև հաճելի ծանոթություններ: Բարենպաստ օր է գնումների համար:
Ցուլ
Պետք չէ ինչ-որ առանձնահատուկ իրադարձության սպասել, դժվար թե հաղթանակների հասնես: Հնարավոր է անկակնալներ և նվերներ լինեն: Խորհուրդ չի տրվում գնումներ անել, ինչպես նաև գնալ միջոցառումների:
Երկվորյակ
Այն ամենին, ինչ կկատարվի այսօր, հանգիստ վերաբերվիր: Հնարավոր է վեճեր առաջանան, սակայն կկարողանաս արագ հարթել դրանք, միայն թե նոր ծանոթներիդ հարցում եղիր զգույշ: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել:
Խեցգետին
Դու ցանկանում ես օրը դարձնել անմոռաց, այդ իսկ պատճառով չես ցանկանում քեզ ինչ-որ բանից զրկել: Բարեբախտաբար, կարող ես խոշոր գնումներ անել և ֆինանսական դժվարությունների մեջ չհայտնվել: Մի մոռացիր խոստումներիդ մասին:
Առյուծ
Կկարողանաս հաղթանակների հասնել, քո հաջողություններով կուրախանան նաև մտերիմներդ: Օրվա երկրորդ կեսը հարմար է երեկույթներին մասնակցելու համար: Եթե նոր ծանոթություններ լինեն, հարաբերությունները ներդաշնակ կզարգանան:
Կույս
Այնքան վատ օր չէ, կկարողանաս կարգավորել գործերդ, ավարտին հասցնել կիսատ մնացած գործերդ: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպման համար, կկարողանաս նրանց վրա լավ տպավորություն թողնել:
Կշեռք
Հիանալի օր է գործելու համար: Չի բացառվում՝ հետաքրքիր հանիպումներ լինեն, ինչպես նաև ռոմանտիկ հարաբերություն սկսվի օտարերկրացու հետ: Հիանալի օր է ուսումնառության համար: Կկարողանաս լավ խորհուրդներ տալ մտերիմներիդ:
Կարիճ
Բարենպաստ օր է շփման համար: Կարող ես մասնակցել միջոցառումների, սեմինարների: Միգուցե նոր երկրպագուներ հայտնվեն: Հիանալի գաղափարներ կունենաս, ինչպես նաև կկարգավորես խնդիրներդ:
Աղեղնավոր
Դու լի ես էներգիայով, քո լավատեսության շնորհիվ կհաղթահարես դժվարությունները: Կարող ես մեկնել ճանապարհորդության: Հիանալի օր է նոր սիրավեպ սկսելու համար: Հնարավոր է լինեն անակնկալներ, նվերներ:
Այծեղջուր
Պատրաստ ես օգնել մտերիմներիդ, ովքեր հայտնվել են դժվարության մեջ: Օգտվիր բոլոր այն հնարավորություններից, որոնց շնորհիվ կբարձրանա տրամադրությունդ: Կարող ես գնալ զբոսանքի կամ ֆիլմ նայել:
Ջրհոս
Եթե ցանկանում ես փոփոխություններ անել անձնական կյանքում, դրա համար շատ լավ օր է: Հիանալի օր է գնումների համար, սակայն ծախսիր գումարդ միայն անհրաժեշտ իրեր գնելով: Միգուցե արժեքավոր նվերներ ստանաս:
Ձկներ
Աշխատիր համբերություն պահպանել, ինչ էլ որ պատահի: Օրն այնքան էլ բարդ չէ, ինչպես թվում է: Չի բացառվում հանդիպես մեկին, որին հասցրել էիր կարոտել: Շատ լավ օր է ճանապարհորդելու, զբոսնելու, միջոցառումներին մասնակցելու համար:



