Դեղին վկայականը - անձնագրի այլընտրանքային փաստաթուղթ է, որը Ռուսական կայսրության մեջ իրավունք է տվել որպես մարմնավաճառներ օրինական աշխատելու համար: Այն կարող էր ստանալ ցանկացած կին: Դրա համար անհրաժեշտ էր գնալ ոստիկանություն, գրանցվել եւ հանձնել անձնագիրը: Փոխարենը տրամադրվում էր այս փաստաթուղթը, այդ իսկ պատճառով կոչվում էր «փոխարինող» (заменительным):
Ոստիկանությունը պարտավոր էր հետեւել, որ մարմնավաճառները պարբերաբար բժշկական ստուգումների ենթարկվեն: Դեղին վկայական ունեցող կինը իրավունք չուներ ոչ մի ուրիշ աշխատանքի անցնել, բացի մարմնավաճառությունից: Անձնագիրը ետ ստանալ հնարավոր էր, բայց բարդ:
Նյութի աղբյուր՝ http://blog.lurerarm.asia/2013/04/3.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել






