«ԶԻՆՎԱԾ ապստամբության իրավունք» եզրույթը (ամերիկյան և ֆրանսիական հեղափոխությունները կամ Սպարտակի ապստամբությունն օրինակ չբերել, դրանք անհամատեղելի են տվյալ օրինակի հետ) որևէ երկրի սահմանադրության, որևէ միջազգային փաստաթղթում ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։ Եթե կա մեկը, ով պնդում է վերոգրյալի առկայությունը նշված որևէ տեղում, նա բացահայտ ՍՏՈՒՄ Է կամ լեզվից լեզու «սխալ» թարգմանության «զոհ» է դարձել։ 

Հ.Գ. Մեկ էլ մի բան. երբ պնդում եք, որ ԱՄՆ սահմանադրության մեջ կա ձեր նշած կետը, ապա խնդրում եմ բացատրել, թե ինչու «Ազատություն» ռադիոկայանը հրաժարվեց նկարել ՊՊԾ գունդը գրաված խմբի հանձնվելու գործընթացը։ 

Հ.Գ. 2. Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ժամանակ չի լինում վերոգրյալն ավելի համապարփակ և փաստարկված ներկայացնելու, բայց ոնց որ «Եվրոտեռորիստները» ստիպելու են ամեն ինչ մի կողմ թողնել ու լուրջ զբաղվել բացահայտ իրողությունները «գաղտնազերծելու» գործընթացով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել