Ըստ ՌԴ ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության հաշվարկների՝ 2015թ. սեպտեմբերից ցայժմ սիրիական հակամարտությանը ուղղակի ռազմական մասնակցությունը Մոսկվայի համար արժեցել է 108-140 մլրդ ռուբլի (2 մլրդ դոլարի միջակայքում): Ներկայացված թվերի միջև եղած նման լողացող միջակայքը պայմանավորված է օդային թռիչքների թվաքանակի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի տրամադրած հակասական տվյալներով: 
Դեռևս ռազմագործողությունից առաջ փորձագիտական շրջանակների կողմից շրջանառված հաշվարկների համաձայն՝ Սիրիայում ռուսական ռազմագործողության յուրաքանչյուր օրվա ծախսերը կազմելու էին միջինը մոտ 1,5 մլն դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել