asekose.am-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան Փամբակ գյուղի տարածքում գնացքի գծերի վրա կնոջ դի կա:

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ովքեր գծերի վրա հյատնաբերել են դին: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են մահացածի ինքնությունը:

Եվ կա 2 վարկած. կամ նա ինքնասպանություն է գործել, նկատելով մոտեցող գնացքը՝ իրեն նետել է նրա տակ, կամ դժբախտ պատահար է տեղի ունեցածը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել