Սուպերմարկետների և արագ սննդի այս ժամանակներում մենք սկսել ենք ավելի հազվադեպ այցելել շուկաներ, բայց չենք էլ պատկերացնում, թե դա ինչ մեծ բացթողում է:

Հեմինգուեյը կարծում էր, որ քաղաքը ճանաչելու համար ավելի լավ տեղ չկա, քան շուկան: Եվ իրոք, այդպես է. ցանկացած քաղաքի հոգին ու դիմագիծը հասկանալու և ճանաչելու համար պետք է այցելել այդ քաղաքի շուկաները, որտեղ կյանքը եռում է իր բոլոր գույներով ու համերով:

BlogNews.am-ը այցելել է Երևան քաղաքի մի քանի շուկաներ, և ֆոտոշարքի միջոցով մեր ընթերցողին ենք փոխանցում այն գեղեցկությունը, որը ֆիքսել է մեր տեսախցիկը:

Շուկան փոքրիկ քաղաք է քաղաքի մեջ՝ իր բնակիչներով, կարգուկանոնով ու դերերով. յուրաքանչյուրն իր տեղն ու պարտականությունները լավ գիտի: Վաճառողներից մեկն, իր տաղավարի մոտ կանգնած, խնամքով սրբում ու դասավորում է միրգը. ծիրանը պետք է կարմիր երեսով նայի գնորդին, դեղձերը պետք է հավասար բուրգերով շարվեն... Մյուսը, սուրճի բաժակներով լի սկուտեղը ձեռքին, տաղավարից տաղավար է անցնում ու հարևաններին առավոտյան անուշաբույր սուրճ հյուրասիրում: Օրվա քննարկման առաջին թեման Գագիկ Սուրենյանն ու նրա կանխատեսումներն են.

- Սուրենյանն ասեց՝ էլի շոգ է լինելու, Սվետա, կանաչին կջրես օրվա ընթացքում:

- Վայ, ինչ ես ասում, միրգը չփչանա՜:

IMG_6860 copy

Սուրենյանի եղանակային կանխատեսումներն անցնում են ականջից ականջ, տարածվում այնքան ժամանակ, մինչև հանդիպում են հաջորդ թեմային, և այդպես արթնացող շուկան աստիճանաբար լցվում է գնորդներով, այցելուներով, ու սկսվում է նոր օրը...

IMG_6782 copy

IMG_6791 copy

IMG_6799 copy

IMG_6804 copy

IMG_6843 copy

IMG_6806 copy

IMG_6810 copy

IMG_6812 copy

IMG_6816 copy

«Ընկույզի մեջ է եղել մեր նախնիների երկարակեցության գաղտնիքը, էրեխեք ջան,- ասում է 70-ամյա այս պապիկը, ում մոտ կարելի էր գտնել ընկույզ ցանկացած վիճակում՝  կանաչ, չոր, մուրաբա, կրաջրի մեջ։- Իմ ձեռքով հավաքում եմ, մաքրում, բանկաներն էլ եմ տեղում վաճառում, որ մեր կանայք ոչ մի նեղություն չքաշեն, գեղեցիկ մատները չսևացնեն»:

IMG_6835 copy

IMG_6830 copy

IMG_6825 copy

IMG_6757 copy

IMG_6762 copy

IMG_6818 copy

IMG_6855 copy

IMG_6852 copy

Մի պահ անգամ քեզ թվում է, թե հյուր ես գնացել տատիկիդ, ով ուզում է քեզ կերակրել տան ամենահամեղ ուտեստներով.

- Էրեխեք ջան, եկեք ձեզ միրգ հյուրասիրեմ, իմ այգուց եմ հավաքել:

- Իմ մոտ էլ կգաք, բա գիտեք միայն զբոսաշրջիկների՞ն ենք հյուրասիրում:

- Տեսեք՝ ինչ չիր է, սրա նմանը ոչ մի տեղ չկա, իմ չրերը սերիալում էլ են նկարվել:

 IMG_6847 copy

IMG_6885 copy

IMG_6879 copy

IMG_6877 copy

IMG_6896 copy

IMG_6897 copy

IMG_6898 copy

IMG_6902 copy

IMG_6868 copy

IMG_6871 copy

IMG_6874 copy

IMG_6906 copy

IMG_6909 copy

Վաճառողների պատմելով՝ գնորդների մեծ մասը զբոսաշրջիկներ են ու ոչ հայաստանաբնակ հայեր.

«Մեր տանտիկինները կարողանում են չրեր պատրաստել, համեղ մուրաբաներ, լավ հասկանում են խոտաբույսերից, դրա համար էլ գնորդները հիմնականում դրսի մարդիկ են, ում համար այս ամենն անսովոր է»: 

IMG_6929 copy

IMG_6910 copy

IMG_6913 copy

IMG_6917 copy

IMG_6918 copy

IMG_6925 copy

Մեր շուկաներն այնքան վառ ու խայտաբղետ են, որ եթե մի պահ կտրվես իրականությունից, քեզ կթվա՝ հայտնվել ես Սարյանի կենդանացած կտավներում:

IMG_6935 copy

IMG_6937 copy

IMG_6943 copy

Պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել