Հաճախամիզությունը բավական տարածված հիվանդություն է, որը հանդիպում է ցանկացած տարիքում եւ ունենում է տարբեր դրսեւորումներ: Ինչի՞ց է առաջանում այդ, մեղմ ասած, ոչ ցանկալի երեւույթը, որո՞նք են այն հիմնական պատճառները, որ բերում են հաճախամիզության, հատկապես այն աղջիկների մոտ, ովքեր դեռեւս չեն ծննդաբերել եւ չունեն արգանդի կոնքի հատակի հետ կապված ախտաբանական փոփոխություններ: Այս եւ սրանից բխող խնդիրների մասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:
«Հաճախամիզությունը մեզի ոչ ադեկվատ ծավալային միզարձակումն է՝ քիչ ծավալով եւ հաճախակի ցանկությամբ, որը երբեմն զսպվում է եւ կարող է ուղեկցվել մրմուռով»,- պարզաբանելով խնդրո առարկան՝ ներկայացրեց Նորայր Ղուկասյանը: Ըստ նրա` աղջիկների մոտ խնդիրը կապված է բորբոքային գործընթացների հետ. գոյություն ունի «TORCH» (սեռավարակ), ինչը կարող է բերել միզուղիների բորբոքման, որն էլ հանգեցնում է հաճախամիզության: «Կինը բաց համակարգ է. դաշտանային ցիկլի ժամանակ հաղորդակցվում է արտաքին աշխարհի հետ, եւ հենց այդ ժամանակ էլ ինֆեկցիաների համար բացվում են մուտքի «դռները»: Նախ դաշտանային շրջանում կանանց մոտ կարող են առաջանալ միզարձակման հետ կապված խնդիրներ: Այստեղ հարկ է նշել՝ իրենց գործն անում են նաեւ պայմանական եւ ոչ պայմանական բակտերիաները, հիմնական հարուցիչը աղիքային ցուպիկն է: Երբեմն հաճախամիզությունը կրկնվում է՝ հետագայում ձեռք բերելով քրոնիկական բնույթ»,- մեկնաբանեց գինեկոլոգը: Բացի դաշտանային ցիկլի օրերից, հաճախամիզություն կարող է առաջանալ նաեւ այլ հանգամանքներում, և այդ ժամանակ եւս ինֆեկցիաների ներթափանցման գործոնն է դեր խաղում: «Հաճախամիզություն կարող է առաջանալ նաեւ սեռական առաջին հարաբերությունից հետո, այսինքն՝ հեռանում է կուսաթաղանթը, փոխվում է հեշտոցի միկրոֆլորան եւ սկսվում է հաճախամիզություն. այստեղ եւս դեր է խաղում ինֆեկցիաների ներթափանցումը»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ հաճախամիզություն կարող է առաջանալ նաեւ այն ժամանակ, երբ կինը հիվանդանում է գրիպով, թոքաբորբով եւ այլ նմանատիպ հիվանդություններով:
Նորայր Ղուկասյանի խոսքով՝ աղջիկների մոտ միզարձակում կարող է լինել նաեւ թեթեւակի սթրեսներից, սակայն դրանք էպիզոդիկ են: «Պետք է տարբերակել հաճախամիզության պատճառները. հաճախամիզությունը, որն ունի ինֆեկցիոն բնույթ, վերջում ուղեկցվում է մրմուռով, իսկ մեզի հոտն ու գույնը փոփոխություն են կրում»,-մանրամասնեց Նորայր Ղուկասյանը՝ նշելով, որ հաճախամիզության ժամանակ ի հայտ եկած խնդիրներից ու բարդություններից խուսափելու համար, պետք է բացառել ինֆեկցիաները. դրանք կարող են բերել շատ լուրջ խնդիրների՝ ընդհուպ մինչեւ միզուղիների ու երիկամների բորբոքման:
Բժիշկը հորդորեց՝ հաճախամիզության կրկնվելու դեպքում անպայման դիմել բժշկի, հանձնել մեզի անալիզ եւ ստանալ համապատասխան բուժում: «Աղջիկները պետք է շատ ուշադիր եւ հետեւողական լինեն հիգիենայի հարցերում, անպայման օգտագործեն ինտիմ գեյլեր, որոնք ընտրվում են բժշկի խորհրդով, սեռական կյանքը սկսելուց առաջ բացառել ինֆեկցիաների ներթափանցումը՝ այդպես կանխելով: Հաճախամիզությունը բավական տարածված հիվանդություն է, որը հանդիպում է ցանկացած տարիքում եւ ունենում է տարբեր դրսեւորումներ: Ինչի՞ց է առաջանում այդ, մեղմ ասած, ոչ ցանկալի երեւույթը, որո՞նք են այն հիմնական պատճառները, որ բերում են հաճախամիզության, այնպես էլ մի շարք լուրջ հիվանդութունների առաջացման»,-խորհուրդ տվեց Նորայր Ղուկասյանը:
Շողիկ Գալստյան



