Ժողովու՜րդ հայոց, լրացավ Ղարաբաղա նախշուն բաջու՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի, պարուհի ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ծննդյան 100 ամյակը... Երբ հնչում է «Ուզունդարան», «Նախշուն բաջին», «Աշուղ եմ էդ քո սեւ-սեւ աչերին» եւ այլ ժողովրդականություն վայելող երգեր, ակամայից հողը փախչում է ոտքիս տակից, թռչում եմ վեր ու սկսում պարե՜լ... Ջա՜՜՜ն... Դու մեր հարստությունն ես, սիրելի արտիստուհի... Բեմական 50 բուռն տարիների ուղեծրում կատարել է աշխարհի 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր: Հայրենական մեծ պատերազմի եռուն տարիներին իր քաջալերանքի խոսքով՝ երգ ու պարով, ոգեշնչել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի հերոս-տղաներին՝ հերոսաբար թնդացնելով հայ երգն ու պարը արկերի, թնդանոթների խլացնող ձայնի տակ: Երգի՜ր, անուշս, պարի՜ր... Սիրտս հովացուր... Կարոտ եմ ձայնիդ, շարժուձեւիդ կրակին... Շնորհավո՜ր ծնունդը մեր Գանձի, Ղարաբաղի կրակի դարե հոբելյանը... Հե՜յ, անաստված իշխանավորներ, ժողովրդական արտիստուհիդ դարձավ 100 տարեկան... Սիրտս ցավում է շատ, որ գնահատանքը հայրենական մշակույթի հանդեպ փոշիացվել, մոռացվել է... Երգի՜ր ու պարի՜ր, մեր ժողովրդական արտիստուհի ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՋԱ՜՜՜Ն... Վայելե՜նք նրա հիանալի ժառանգությունը, սիրելի ընկերներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել