Բայց որ անկեղծ ասեմ, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ չէ, ես չէի պատկերացնում, թե ինչ աստիճանի ցինիզմի են ունակ իմ ճանաչած մարդկանցից շատերը: Ու այդ ցինիզմը ինչ աստիճան կարող են քողարկել ամենանվիրական գաղափարների փաթեթի մեջ: Կասեք՝ էլի առանց անուններ տալու՝ ինչ-որ մութ ակնարկներ եմ տալիս: Բայց ի՞նչ անեմ, չեմ կարող իրոք սա չարձանագրել, ի վերջո մարդ եմ, եւ մենակ բանականություն չէ, որ ունեմ, այլեւ հույզեր, զգացմունքներ: Ի՞նչ անես, երբ տեսնում ես, թե ինչ 100 տոկոսանոց, հաշվարկված ցինիզմով են գործում մարդիկ, ես կասեի՝ նույնիսկ աննախադեպ Հայաստանի անկախության պատմության մեջ: Կարծում եք՝ չափազանցնո՞ւմ եմ, ես կասեի՝ դեռ մեղմացնում եմ: Սա քաղաքական վերլուծություն չէ, սիրելիներս, պարզապես զուտ մարդկային գրառում: Թվում է, թե մեր հասարակական կյանքում ամեն բան եղել է: Բայց այն, ինչ տեսել ենք, մոտակա տարիների ցինիզմի համեմատ կարող է թվալ մանկական խաղ եւ երանության դրախտ: Ինտեգրվում ենք աշխարհին, ի՞նչ ասեմ, զարգանում ենք, քյարթիզմն իր դիրքերը զիջում է նոր տղերքին, որոնք էլ ոչ մի սրբություն չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել