Այսօր երգչուհի Նանայի ծննդյան օրն է: ArmStar.am-ը փորձեց կապ հաստատել երգչուհու հետ, սակայն նրա բջջայինն անջատված էր:

Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին թողել է հետևյալ գրառումը. «Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ ջան: Ես այսօր գնում եմ վիրահատության: Ես ձեր աղոթքների կարիքն ունեմ, մաղթեք ինձ առողջություն: Անչափ շնորհակալ եմ»:

Ձեր` Նանա  

Մենք կապ հաստատեցինք երգչուհու մտերիմ ընկեր, հաղորդավար  Արայիկ Համբարձումյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Իմ տեղեկություններով երգչուհին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ վիրահատության մասին ձեզանից եմ լսում»:

ArmStar.am-ը շնորհավորում է  երգչուհու տարեդարձը և մաղթում առողջություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել