Այս խնդիրն առկա է շատերի մոտ, սակայն շատ քչերը գիտեն՝ ինչպես կարելի է ազատվել նրանից: Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրիչներով միջոցներ, որոնց օգնությամբ հանրավոր է ազատվել թևատակերի մուգ պիգմենտացիայից:


Թևատակերի մաշկի մգացման պատճառները կարող են լինել տարբեր՝  կոսմետիկ միջոցների օգնությամբ մազերի հեռացում, չափից շատ քրտնարտադրություն, սափրում, սպիրտ պարունակող դեզոդորանտների օգտագործում, ալկոհոլի չարաշահում ու թևատակերի վատ օդափոխություն:


Ինչ անել, եթե մաշկն արդեն փոխել է գույնը։


Այդ դեպքում կարող է օգնել հետևյալ միջոցներից որևէ մեկը:

 

1. Խառնեք կերակրի սոդան ու ջուրը 2:1 հարաբերակցությամբ: Ստացված սկրաբը բարակ շերտով քսեք թևատակերին՝ մի փոքր շփելով մաշկը: Թողեք՝ լրիվ չորանա, որից հետո լվացեք ջրով: Շատ կարևոր է, որ նման պրոցեդուրայից հետո թևատակերը մնան չոր: Այս մեթոդը կարող եք օգտագործել շաբաթը 1 անգամ:

 

2. Մանր քերիչով քերեք հում կարտոֆիլն ու մի քանի շերտ թանզիֆով այն ֆիլտրեք: Քսեք մգացած թևատակերին, սպասեք 20 րոպե, մինչև որ հյութը լիովին կներծծվի, իսկ մաշկը կդառնա չոր, որից հետո լվացեք ջրով:


3. Այս մեթոդն ավելի երկարատև է, որը  պետք է կրկնեք ամեն օր՝ մեկ շաբաթ շարունակ: Վերցրեք կոկոսի յուղն ու այն քսեք թևատակերի մաշկի վրա, որից հետո այն մաքրեք տաք ջրով:


4. Կիտրոնի հյութը ևս շատ արագ օգնում է մաքրել մուգ պիգմենտացիան: Կիտրոնի շերտով տրորեք թևատակերի մաշկն ու կստանաք հիանալի արդյունք:


Մգացած թևատակերի մաշկը կարող է վկայել ինսուլինի դիմադրության, ճարպակալման ու հորմոնալ խանգարումների մասին: Եթե նշված մեթոդների օգտագործումից հետո սպասված արդյունք չեք ստանում, դիմեք բժկի օգնությանն ու համոզվեք, որ ամեն ինչ նորմալ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել