«Նախկին ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ տեղեկությունների, պետք է պաշտոններ ստանային գործադիր մարմիններում: ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն օրեր առաջ նշանակվեց ԿԳ փոխնախարար:
 
Նշանակման իր հերթին է սպասում նաև նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ տեղեկությունների՝ նա ևս կաշխատի գործադիր մարմնում:
 
«Իրավունքը» նրանից հետաքրքրվեց՝ հստակ ժամկետ կա՞, թե երբ է օրենսդիր մարմնի նախկին անդամը աշխատելու գործադիր մարմնում: «Որևէ ժամկետ չեն ասել: Ոչինչ չի ուշանում: Ամեն ինչ հունով գնում է»,-ասաց ՀՀԿ-ականը:
 
Թե կոնկրետ ինչ պաշտոն է ստանալու կառավարությունում Հովհաննես Սահակյանը, նախկին պատգամավորը չմանրամասնեց: Անգամ ժամկետների մասին խուսափեց խոսել: «Նշանակումը կլինի՝ կիմանաք: Թիմը և թիմի ղեկավարը որտեղ որոշի, որ մեր ուժերը պետք է ի նպաստ ներդնենք, այդպես էլ կլինի»,-փակագծերը համառորեն չբացեց ՀՀԿ-ականը:
 
Ի դեպ, նախկին պատգամավորը զբաղվում է գիտությամբ և ասպիրանտուրա ընդունվելու հարցերն է կարգավորում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել