Ինքնաթիռում՝ առաստաղի հատվածում, երբևէ նկատե՞լ եք սև գույնի փոքր եռանկյունի։ Եթե այո, ապա հավանաբար ինքներդ ձեզ հարց եք տվել` տեսնես ինչի՞ համար է այն փակցված հենց այդ հատվածում։

Որոշ ուղևորներ խուսափում են նստել այն նստատեղին, որի վերևի հատվածում սև եռանկյունի կա․ նրանցից ոմանք կարծում են, որ միգուցե դա ինչ-որ մի վատ նշան է կամ ինքնաթիռի ամենախոցելի մասն է և այլն։

Բայց փաստորեն, դա ընդամենը ինքնաթիռի աշխատակազմի համար նախատեսված նշան է, որn ինքնաթիռը բաժանում է 2 հավասար մասերի։ Մասնավորապես, այն բորտուղեկցորդների համար է, որպեսզի նրանք հեշտորեն հասկանան, թե ինքնաթիռի որ մասում են գտնվում՝ սկզբում, մեջտեղում, թե վերջում։

Բացի այդ, քանի որ եռանկյունին գտնվում է ինքնաթիռի մեջտեղում, այսինքն՝ դրա թևերի մոտ, բորտուղեկցորդները պարբերաբար կարող են մոտենալ այդ նստատեղի մոտ տեղակայված պատուհանին՝ վիզուալ առումով ստուգելու, թե արդյոք օդանավի թևերի հետ ամեն ինչ կարգին է։

Այնուամենայնիվ, սև եռանկյունու հարևանությամբ նստելու դեպքում ձեր դիմաց գեղեցիկ տեսարաններ կբացվեն, սակայն եթե չեք ցանկանում, որ բորտուղեկցորդները պարբերաբար ձեզ անհանգստացնեն, ապա նախօրոք փոխեք ձեր նստատեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել