«Կան չծառայածների ծնողներ, որ հայրենիքի համար շատ բան են արել: Օրինակ՝ մամուլը գրեց, որ գեներալ Սեյրան Սարոյանի երկու տղաները չեն ծառայել, բայց ես գիտեմ, որ Սարոյանի ամբողջ գերդաստանը մասնակցել է Արցախյան պատերազմին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս հրապարակված տվյալներին, համաձայն որոնց՝ քառասունից ավելի պաշտոնյաների զավակներ չեն ծառայել, ասաց ազատամարտիկ Վիտյա Հակոբյանը:
 
«Թող չծառայեն, մեկ է՝ չեն կարողանալու ծառայել, բամբակի մեջ մեծացած մամայի բալեք են: Բայց եթե չեն ուզում ծառայել, թող ներդրում անեն բանակի համար: Միլիոններ ու միլիարդներ ունեն, թող ամեն մեկը մեկ միլիոն գումար ներդնի բանակում՝ չծառայելու դիմաց: Թե չէ՝ ոչ ծառայում են, ոչ էլ ինչ-որ բան են անում բանակի համար»,-համոզմունք հայտնեց նա:
 
Ազատամարտիկի խոսքով՝ վաղ թե ուշ այս հարցը ՊՆ-ում պետք է քննարկվի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել