Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի պետականության կայացման ամենաբարդ ու պատերազմական տարիներին ՀՀ դեսպանն է եղել ՄԱԿ-ում, հետո ԱԳ նախարարն է եղել, գաղափարական պատճառներով հրաժարականի դիմում է ներկայացրել ու երկար տարիներ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, 2008-ին ԼՏՊ նախընտրական շտաբի պետն է եղել, հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավոր...

Ու երբ իրերի դասավորմամբ քաղաքական գործընթացներից դուրս է մնում, և իրեն պետության ղեկավարը դեսպանի պաշտոն է առաջարկում, ինքն էլ համաձայնվում է, ապա դա խոսում է ազգային-պետական առողջ ու հասուն մոտեցումների մասին` հա՛մ առաջարկության, հա՛մ էլ համաձայնության համատեքստում:

Երբ միջանձնային հարաբերությունները, քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները մի կողմ են դրվում, և որոշվում է նման տրամաչափի գործչի գիտելիքն ու փորձը ծառայեցնել պետության շահին, ապա դա նոր որակի պետական կառավարման ու պետական շահի գիտակցման նոր մակարդակի մասին է խոսում: Գաղջ մթնոլորտում պետականաշինության գործընթացի նման լուսավոր կետերը գնահատել է պետք, ոչ թե փնովել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել