Ո՞ր դռնից երբեք ներս չէիք մտնի: Պատասխանը կբացահայտի ձեր մեծագույն վախը:

Դուռ N1

Եթե դուք ընտրել եք այս դուռը, ապա ձեր հոգու խորքում կա միայնակ մնալու վախ: Պատճառները կարող են տարբեր լինել՝ դժվար մանկություն, ցավոտ բաժանում, սակայն ամեն դեպքում դուք պետք է համակերպվեք այդ վախի հետ: Միայն այդ վախն ընդունելով՝ դուք կկարողանաք լիարժեք կյանքով ապրել:

Դուռ N2

Ձեր մեծագույն վախը ողջ-ողջ թաղվելն է կամ էլ հանկարծամահ լինելը: Ամենից առավել դուք երազում եք անմահության մասին: Դուք ձեր առողջությանը նայում եք մատների արանքով, ինչը հարկավոր է վերանայել: Հոգ տարեք ձեր մասին և սովորեք սիրել ինքներդ ձեզ:

Դուռ N3

Ամենից շատ դուք վախենում եք տխրությունից և միայնությունից: Վախից ելնելով՝ դուք մարդկանց մոտ չեք թողնում, ինչն էլ, ի վերջո, հանգեցնում է ձեր վախի իրագործմանը: Պարադոքսալ կերպով դուք ինքներդ եք ձեզ գցում այդ փոսը: Փորձեք հաղթահարել այդ վախը, դա կարող եք անել միայն դուք:

Դուռ N4

Ձեր մեծագույն վախն անտուն մնալն է: Տունը ձեր ամրոցն է, և դուք շատ եք կարևորում հարմարավետությունը: Ցավոք, այնպես է ստացվում, որ ձեզ հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր խանգարում են ձեր հոգեկան անդորրը: Աշխատեք չտրվել պրովոկացիաների և պահպանել անհանգստությունը:

Դուռ N5

Ձեր մեծագույն վախն անորոշությունն է: Դուք շատ խելացի, բայց փակ մարդ եք: Ձեզ շարունակ թվում է, որ դուք ապրում եք ինչ-որ մշուշի մեջ: Փորձեք կենտրոնանալ ներկայի վրա, շատ մի մտածեք ո՛չ անցյալի, ո՛չ էլ ապագայի մասին:

Դուռ N6

Ձեր մեծագույն վախը հարմարավետության բացակայությունն է: Դուք բնույթով առաջնորդ եք, սակայն շատ հաճախ ունենում եք ուժերի անկում: Ձեր զբաղվածությունն ու աշխատանքը պարզապես քամում է ձեզ: Աշխատեք ինքներդ ձեզ ժամանակ տրամադրել և հանգստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել