Բաքվի բռնապետական վարչակարգի «ռազմական փորձագետները» որոշ ժամանակ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ներով իրենց ելույթներում չէին թաքցնում, որ Բաքվում մեր դեմ նախապատրաստում են փոքր բախումների վրա հիմնված «հյուծիչ պատերազմի» նոր մարտավարություն:

Ըստ էության, նման մարտավարությունը միտված է ոչ այնքան մեր ռազմական կարողությունների թուլացմանը, որքան մեր հասարակության ներսում սեփական ուժերի և վերջնական հաղթանակի հանդեպ անվստահություն սերմանելուն կամ այլ խոսքերով՝ ներհայաստանյան տրամադրությունները հուսալքության բացասական հուն ուղղորդելուն, իսկ Բաքվի բռնապետական վարչակարգի համար լավագույն դեպքում՝ նույնիսկ խլրտումներ սերմանելուն:

Նշված մարտավարությանը մեր պատասխանը հասարակական բոլոր մակարդակներում պետք է լինի մեր բանակի յուրաքանչյուր զսպող կամ պատժիչ գործողությունը միանշանակորեն հավանության արժանանացնելը և խրախուսելը: Որպես պետականություն կերտած և դրա կրող հասարակություն մենք չենք կարող մեզ թույլ տալ այս հարցում ոչ միայն տարակարծություն, այլ նույնիսկ երկմտանքի նշույլ իսկ, քանի որ հակառակը կնշանակի տրվել մեզ պարտադրվող «հյուծմանը», որի իրավունքը մենք չունեք ո՛չ մեր նախնիների հիշատակի և ո՛չ էլ գալիք սերունդների առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել