««Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթներ առաջ հայտարարել էր քաղաքական ուժերին միավորման  և մեկ  միասնական ընդդիմության  ստեղծման մասին: «Իրավունք»-ը  «Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է` քաղաքական  ո՞ր ուժերի հետ է բանակցում «Ժառանգությունը»:

«Որևէ բանակցություն  չկա: Մենք չենք  պատրաստվում բանակցություններ վարել:  Եթե մեր ընդդիմադիր գործընկերները  ցանկանան պայքարել, մենք պատրաստ ենք` միասին պատ կազմել  ու պայքարել»,- ասել է Մարտիրոսյանը:

 

Ինչո՞ւ քաղաքական ուժերը չարձագանքեցին, իսկ ոմանք էլ բացասաբար վերաբերվեցին  Րաֆֆի Հովհաննիսյանի  կոչին: Արմեն Մարտիրոսյանը կարծում է` պատճառները տարբեր են: Մի մասը  հուսալքված է, մի մասը չի հավատում, մյուս մասն էլ  անձնական խնդիրներ ունի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել