Մինչդեռ ՀՀ սուվերենիտետը լիարժեք չէ, մեզ չեն թողնելու ո՛չ արևային էներգետիկա ունենալ, ո՛չ էլ Սևանի մակարդակը ավելացնել... Նույն հաջողությամբ կարելի ա գազատար պայթեցնել: Գազատարի տիրոջ համար հիդրո և հելիո էներգետիկա զարգացնելը Հայաստանում համարժեք է գազատար պայթեցնելուն և ստանալու է համարժեք պատասխան:

Սա դիստոպիկ արձանագրություն չէ, զուտ ուսուցողական է: Ուսուցողական նաև պիտի լինի այն փաստը, որ ՀՀ էներգետիկ անկախության երաշխիք համարվող Սևանի մասին որոշման քննարկմանը ԵԼՔ ֆրակցիայի կեսը ներկա չէր: Իրենց դա հետաքրքիր չէ...

ԶԼՄ-ների ֆինանսավորման աղբյուրնեը պիտի թափանցիկ լինեն: Սա ՀՀ ազգային անվտանգության գերխնդիրներից է: Փող եք վերցնո՞ւմ, լավ եք անում, մենակ տեղեկացրեք, թե ումից: Ուրիշ բան պետք չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել