Ադրբեջանի ղեկավարությունը և հատկապես Զաքիր Հասանովի ղեկավարած ահաբեկչական կառույցը՝ պաշտպանության նախարարությունը, հանդես են եկել հերթական տխմար հայտարարությամբ։ «Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն, ԱԳՆ-ն, Գլխավոր դատախազությունը և Ֆիզուլիի գործադիր իշխանությունը կազմակերպել են Բաքվում գործող օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղ և ապացուցել են, որ գյուղի տարածքում չկա զինված ուժերի որևէ շտաբ կամ կրակակետ: Հայերի պնդումներն այն մասին, որ Ալխանլիում եղել է կրակակետ, ապատեղեկատվություն է»,- հայտարարել է Զաքիր Հասանովի՝ իր հիմարությամբ հայտնի մամլո խոսնակ Դյարգյախլին:
Հերթական անգամ Ադրբեջանի իշխանություններն առաջնորդվում են ջայլամային դիվանագիտությամբ: Մի կողմ եմ դնում Արցախի ՊՆ-ի կողմից տարածված տեսանյութերը, որոնք 100%-ով ապացուցում են, որ կրակակետը եղել է գյուղի տարածքում՝ գյուղի սեփական տներից մեկից մի քանի մետր հեռավորության վրա, և որ հենց ադրբեջանական կողմն է առաջինը կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որին էլ հաջորդել է արցախյան կողմի պատասխանը:
Այս տեխնոլոգիական դարաշրջանում, երբ ամեն ոք կարող է Google earth ծրագրով մտնել աշխարհի ամենահեռավոր անկյունները և տեսնել, թե ինչ է կատարվում այդտեղ, պաշտոնական Բաքուն որոշել է գործել պրիմիտիվորեն: Հանցանքը գործելուց հետո երկու օրվա ընթացքում մաքրել է բոլոր հետքերը ու նոր դրանից հետո Ալխանլի է տարել Բաքվում գործող դեսպանատների ռազմական կցորդներին: Մի՞թե Ալիևը և նրա մանկլավիկները մտածում են, որ այդ ռազմական կցորդներն այնքան հիմար են, որ մինչև Ալխանլի այցելելը չեն ուսումնասիրել այդ գյուղի մասին տեղեկությունները թե՛ բաց, թե՛ փակ աղբյուրներից: Չնայած, որպեսզի բացահայտվի ազերիների մանկամտային սուտը, փակ աղբյուրներից օգտվելու կարիք չկա էլ: Նույն Google earth-ով կարելի է բացահայտ ունկնդրել Ալխանլիի կրակակետը: Ի դեպ, այդ կրակակետի լուսանկարներն այս երկու օրվա ընթացքում ազատ շրջանառվում էին համացանցում: Ոչխարների հետնորդները բոլորին չափում են իրենց արշինով:
Օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների արձագանքը Ալխանլիի դեպքերի կապակցությամբ բացահայտում են մեկ բան, որը հասկացել են նաև Ադրբեջանում: Ալիևի ստերին ոչ ոք չհավատաց և չդատապարտեց Հայաստանին: Ընդհակառակը, նույն ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունում բացահայտ մեղադրվում է Ադրբեջանը: «Երեքշաբթի օրը կրկին զինադադարի խախտում է գրանցվել, որի հետևանքով կան զոհեր քաղաքացիական անձանց մեջ, այդ թվում նաև՝ երկամյա երեխա»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոերտը: Եթե ԱՄՆ-ն Պետքարտուղարությունը ՀԱՎԱՏԱՐ ազերիների ստին, ապա բացահայտ կմեղադրեր հայկական կողմին Զահրայի մահվան մեջ: Սակայն Վաշինգտոնում շատ լավ գիտեն, թե ով է դժգոհ ստատուս քվոյից և ով է անընդհատ խախտում զինադադարը, և ինչի հետևանքով է մահացել երկամյա աղջնակը: Չնայած ես արդեն համոզված եմ, որ Զահրայի մահվան մեջ մեղավոր են հենց Ալիևները: Ալիևը ցնծության մեջ էր ընկել: Ամբողջ ընտանիքը ներգրավվել էր հակահայ հիստերիայի տարածման մեջ: Իլհամ և Մեհրիբան խանումներից բացի՝ այս անգամ աչքի ընկավ նաև նրանց ավագ դուստրը՝ Լեյլան, ով Զահրայի մահվանից ժամեր անց ստեղծագործություն էր գրել, որի հիման վրա արդեն երգ է գրվել, ու որն արդեն բավական երկար ժամանակ է՝ պտտվում է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում: Իլհամ բեյի լաչառությամբ հայտնի սույն աղջիկը երևում է՝ նախօրոք էր գրել իր ոտանավորը: Շատ հետաքրքիր մի դրվագ ոտանավորից: Լեյլային շատ հետաքրքրում է, թե Զահրան ծովում լողացել է և թռչող ծիտիկ տեսե՞լ է: Ինչպես ասում են, «առանց մեկնաբանությունների»: Հատկապես Լեյլայի ոչ մի արարք մեկնաբանել հնարավոր չէ:


Հ.Գ. Զաքիր Հասանովի գերատեսչության փորձերը՝ համոզելու դեսպանատների ռազմական կցորդներին, որ Ալխանլիում կրակակետեր չեն եղել, ապարդյուն են: Այլ հարց են լրագրողները, որոնցից շատերը մեծ հաճույքով ծախվում են Իլհամին:
Նովրուզ Մամեդովի, Ռամիզ Մեհտիևի, Սամեդ Սեիդովի, Փոլադ Բյուլ-Բյուլօղլու և այլ ազերի պաշտոնյաների բացահայտ դժգոհությունը՝ կապված Զահրայի մահվան հետ միջազգային հանրության արձագանքի հետ, ցույց տվեցին, որ Իլհամ Ալիևի «Զահրա-շոու» օպերացիան տապալված է: Ապշերոնյան բռնապետին սատարեցին Էրդողանը և իսլամական մի կազմակերպություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել