• Երեկվա սահմանային բախումների ժամանակ ադրբեջանական կողմը ինչպես շատ անգամ՝ 2016 թ․ ապրիլ, 2017 թ․ փետրվար և այլն, կրակային կայանքները տեղադրել էր բնակավայրում և կրակ էր վարում հայկական հրամանատարական կետի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողության հետևանքով արկերից մեկն ընկել է Ֆիզուլու սահմանային Ալխանլու գյուղում (https://binged.it/2tH543h)՝ Ղուլիևների տան բակում. զոհվել են տան ավագ մայրն ու նրա 2-ամյա թոռնուհին։ 
• Աշխարհի բոլոր ծագերում պատերազմի իրավունքի առաջին կուրսեցի ուսանողն էլ գիտի, որ նման դեպքերում քաղաքացիական կորուստներն իրավաչափ են, և այն սուբյեկտը, ում խոցման հետևանքով տեղի է ունեցել քաղաքացիական կորուստը, դրա համար պատասխանատվություն չի կարող կրել։ Սա հայտնի բան է։
• Իրականում, սակայն, իրավունքը քիչ է հետաքրքրում Ադրբեջանին, այդ թվում՝ իրենց քաղաքացիների իրավունքը։ Երեկ գործընկերներիս հետ զրույցի ժամանակ նշում էի, որ մանկահասակ երեխայի մահը հոյակապ առիթ է Ալիևների համար ազգայնականության նոր սիմվոլ ստեղծելու համար։ Դրա շունչը դեռ գիշերն էր զգացվում։ Երեխային շատ արագ հասցրին «շահիդի» պատվանուն շնորհել անգամ։
• Իսկ արդեն այսօր Ալիևների իշխանության՝ առողջապահական կոնկրետ պարագա հիշեցնող լրատվամիջոց haqqin.az-ն առանց հղում կատարելու մահացած երեխայի հարազատների գրավոր համաձայնությանը հրապարակել է երեխայի՝ մահացած վիճակում նկարները՝ նշելով, որ դրանք իրենց է տրամադրել Ֆիզուլու շրջանի դատաբժշկական փորձաքննության բաժինը։ Եվ անիմաստ է սպասել, որ ինչ-որ խումբ այդ երկրում ոտքի կկանգնի և լրջորեն կասի՝ «ձեր մաման էլ, փորձաքննության մաման էլ, ո՞վ է թույլ տվել խախտելու հանգուցյալի հավիտենական հանգստի իրավունքը»։
• Դա չի լինի։ Զանգվածները հետարդիականության ոգուն ու գավառական ազգայնականությանը բնորոշ կերպով «կսպառեն» երեխայի նկարը, կոլաժներ կսարքեն, վրան կգրեն՝ «Ալլահը ողորմի քեզ, շահիդ», «վրեժդ լուծելու ենք» և վե՛րջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել