Ինձ անկեղծորեն երկու շատ կարևոր հարց է հետաքրքրում.
1. Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սփյուռքյան տաճարներում մոմը չի վաճառվում: Ամեն ոք կարող է մոտենալ համապատասխան սեղանին, վերցնել իր ցանկությամբ մի քանի մոմ և վառել: Դուրս գալիս ամեն մեկն իր հանգանակն է գցում գանձարկղ: Ով ինչքան կամենա:
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մոմը վաճառվում է: Եվ, ըստ նախնական հաշվարկների, տարեկան մոմի վաճառքից ստացվում է 500-600 միլիոն դրամ...
2. Սփյուռքյան բոլոր Առաքելական եկեղեցիները գերեզմանատներում հոգեհանգստյան կարգը կատարում են անվճար:
Հայաստանում կատարվում է պարտադիր վճար, ինչպես նաև պարտադիր է քահանային խաչհամբույր տալը...
ԻՆՉՈՒ՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել