«Տավուշի մարզի ընդհանուր իրավա­սության դատարան էր ուղարկվել երկու հատորանոց քրեական գործ: Կատարվել է «լուրջ», բազմակողմանի, լրիվ հետաքննություն, նախաքննություն, դատաքննություն:
 
Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն էլ «դա­րի» հանցագործ Արծրուն Հարությունյա­նին դատապարտել է 2 տարի ժամկետով ազատազրկման, հաստատելով մեղադ­րանքը: Արծրունը 2016թ. հոկտեմբերի 21-ին մտել է Վազգեն Վարդապետյանին պատկանող, Իջևանի Անկախության 13 շենքի 1-ին հարկում գտնվող խանութը հափշտակելով 1 կգ խոզի միս, դիմել է փախուստի: Նա «բացահայտ» է հափշտակել, բանի որ ցերեկային ժամ էր: Տու­ժող է ճանաչվել Վազգեն Վարդապետյանը, նրան պատճառված վնասը Հայաստանի քրեական գործերի պատմության մեջ երկրորդ «առանձնապես խոշոր չափինն է»՝ 2000 ՀՀ դրամ, որը մեր հա­մեստ դիտարկմամբ՝ հանրային վտանգա­վորության աստիճանի չէր, հետևաբար, չէր ենթադրում ազատազրկում:
 
Առաջինը՝ տարիներ առաջ լուսաբանածս քրեա­կան գործերից մեկն էր. անչափահասի նկատմամբ հարուցվածը, երբ նա հարյուր դրամի չափով երկու տուփ սուրճի համար հայտնվել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, իսկ վատառողջ մայրն էլ՝ դիլիջանցի հավաքարարներից, գումար չուներ Երևանի դատական բարձրագույն ատյաններ ներկայանալու համար:
 
Արծրուն Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է բե­կանել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ազատազրկվել է 2 տարի ժամկե­տով, սակայն նշանակվել է 2 տարի փորձաշրջան, իր նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով համաչափ պատիժ, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննու­թյան:
 
Մեղադրանքը պաշտպանել է դատա­խազ Հովհաննես Փարսադանյանը: Վե­րաքննիչ դատարանը չորս նիստ է հրավիրել, վերջինը՝ երկու օր առաջ էր, իսկ գալիք նիստը նշանակել է հուլիսի 12-ին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել