Երեկ տարածաշրջանում կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ, որ Հայաստանում, ինչպես միշտ, անտեսեցին և չհասկացան, մինչդեռ դա ուղղակի ազդեցություն է ունենալու մեր հայրենիքի ճակատագրի վրա: Սաուդյան Արաբիայում սքողված և թավշյա հեղաշրջման արդյունքում երեկ ուղղակի թագաժառանգ դարձավ արքայազն Մուհամմադ Բին Սալմանը՝ կիսագրագետ և հավակնոտ մի երիտասարդ, որ մեծապես անկայունացրել է տարածաշրջանը, էլ ավելի խորացրել սաուդական վահաբիստական համաշխարհային օրակարգը և ով տենչում է կործանարար պատերազմի Հայաստանի անմիջական հարևանի հետ: Անհերքելի է, որ այդ հակամարտությունը՝ որպես տարածաշրջանային անկայունացման երաշխիք, սպառնալիք է նաև Հայաստանի անվտանգությանը:
Բին Սալմանը թագավորության փաստացի ղեկավարն է ու մինչ հայրը՝ թագավոր Սալմանը տառապում է թերմտությունից՝ դեմենթիայից, որդին անհաջող, բայց ավերիչ պատերազմ է վարում Եմենում, շարունակում Սիրիայի բզկտումը, Պակիստանի ռադիկալացումը և սուննի ծայրահեղականության նորանոր ավերներով ականապատում ողջ աշխարհը:
Մտավոր մեկուսացման մեջ ընկղմված Հայաստանում կարծում են, թե այդ ամենը մի քանի մոլորակ հեռու է, և մեզ չի առնչվում:
Սաուդյան թագավորությունն այլևս համաշխարհային կարևորագույն խաղացող է, որի համար Հայաստանի ոչնչացումն օրակարգային բազում հարցերից մեկն է: Երևանում ո՞վ է այս մասին խոսում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել