Armlur.am-ը գրում է.
ArmLur.am-ի Վանաձորի թղթակիցը հաղորդում է, որ հունիսի 20-ին 18:20-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18:20-ը լույս աշխարհ է եկել 6 տղա և 6 աղջիկ: Նման դեպք Վանաձորի ծննդատանը վերջին 10 տարվա ընթացքում չէր գրանցվել: Ծննդատան տնօրեն Արամ Ավալյանի խոսքով՝  12 երեխաներից 3-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով, մյուսները՝  բնական ճանապարհով: Ծննդաբերություններից հետո մայրերից ոչ մեկի մոտ խնդիրներ չեն գրանցվել. կեսարյան հատումով ծննդաբերած մայրերը գտնվում են հետվիրահատական բաժանմունքում. նրանց և փոքրիկների վիճակը լավ է: Առաջինը լույս աշխարհ է եկել փոքրիկ Սոֆին: Նա ընտանիքի առաջնեկն է: 12 փոքրիկները մեկը մյուսից միջին հաշվով մեծ են 40 րոպեով: Բժիշկների խոսքով, եղել է նաև, որ փոքրիկները լույս աշխարհ են եկել 5-10 րոպե տարբերությամբ: Արտակարգ աշխատանքային օրն ամփոփել է փոքրիկ Լիաննան: Նա տան երկրորդ երեխան է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել