Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված երգչուհիներից մեկը` Լիլուն, այժմ նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «YERE1» հումորային նախագծում: Երգչուհին մարմնավորում է Վիպոյանի կնոջը, քանի որ վերջինս իր նախկին կնոջը բռնացրել է դավաճանության մեջ:

 

 

Սակայն, շատերի մոտ կարծիք է ստեղծվել, որ երգչուհին մարմնավորում է սիրուհու կերպար: «Եթե անգամ սիրուհու կերպար լիներ, այնպես չէ, որ չէի համաձայնվի: Եթե կհիշեք, նախորդ դերս այդպիսին էր, բայց դա զուտ դեր է, և ծիծաղելի է, որ կարող են պիտակավորել մարդուն իր խաղացած կերպարի համար: Միայն տգետ մարդը կարող է այդպես մտածել»,- ArmStar.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:

 

 

Լիլուին դուր է գալիս դերասանի աշխատանքը, սակայն իրեն այդ ոլորտում պրոֆեսիոնալ չի համարում. «Ես մեծացել եմ արվեստագետի ընտանիքում և շատ վաղ հասակից ճանաչել եմ այնպիսի հանճարեղ մարդկանց, ինչպիսին Կարպ Խաչվանքյանն է, Կիմ Երիցյանը, Մհեր Մկրտչյանը, ովքեր շատ հաճախ հյուր էին լինում պապիկիս տանը»:
Համարձակ երգչուհին իր տեսահոլովակներում էլ է համարձակ: Վերջին` «Գնա, գնա» տեսահոլովակը քննարկվեց իր բաց տեսարանների համար. «Ես երևի առաջիններից էի, ով մի փոքր ոտքը բացեց, ու բոլորին թվաց` Լիլուն բաց տեսարաններում է նկարվում: Ինձնից ավելի համարձակ երգչուհիներ կան, բայց, չգիտես ինչի, բոլորի մոտ ես եմ տպավորվել, ինչը ևս ծիծաղելի է ինձ համար: Եվ, ի վերջո, ամեն մարդու արածը միայն իր գործն է, իսկ եթե կան մարդիկ, որոնց դա դուր չի գալիս, ինձ բացարձակ չի հետաքրքրում»,-ասաց երգչուհին::

 

 

Անդրադարձանք նաև  բեմական անվան փոփոխություններին: ArmStar.am-ի  հետ զրույցում նա նշեց, որ երբ հանդես էր գալիս Լիլու բեմական անունով, քչերը գիտեին իր իսկական անունը, այդ պատճառով էլ որոշեց Լիլիթ դառնալ. «Իսկ հիմա մարդիկ իրենք են որոշում ինձ ինչպես դիմել»:
Անձնական կյանքը գաղտնի չի պահում, կարծում է` եթե գաղտնի էլ պահես, միևնույն է, իմացվում է, իսկ եթե որևէ նորություն լինի իր կյանքում, դա ակնհայտ կլինի. «Պահելու ոչինչ չունեմ, իսկ այս պահին չունեմ որևէ նորություն, որ ասեմ, սիրտս ազատ է», - անկեղծացավ երգչուհին: Իսկ վերջին շրջանառվող լուրերի համաձայն՝ երգչուհին սիրավեպ ունի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ: Այս լուրը լսելով` Լիլուն զարմացավ. «Ինձ էլ է այս լուրը հասել, երբ լուրը ճշտում էին, միանգամից հարց տվեցի` կներեք,  իսկ Աշոտը ո՞վ է, գոնե իմանայի `ում հետ եմ ընկերություն անում: Իսկ հետո հասկացա, որ խոսքը  դերասան Աշոտի մասին է: Նրա հետ մեկ անգամ համերգի ենք եղել, ինքը վարում էր համերգը՝   ընդամենը դա: Գիտեք, չեմ հասկանում, որտեղից այդ լուրը, երևի մեկի քունը չի տանում,  մտածում է` ինչ  հորինեմ»,- կատակում է երգչուհին:

 


Փետրվարին թողարկեց Լիլուի 3-րդ ձայնասկավառակն, իսկ այժմ պատրաստվում է միանգամից երեք տեսահոլովակ նկարահանել` Օպա-օպա, Քեզ ու Կարոտ  երգերի հիման վրա: Հարցազրույցի վերջում երգչուհին ուղերձով հանդես եկավ` հատուկ այն մարդկանց համար, ովքեր կկարդան այս նյութը.    

«Վերջերս նյութ կարդացի, որտեղ գրված էր` Լիլուի դիզայներին կարելի է վառել, մեկն էլ   մեկնաբանություն էր գրել` Լիլուին էլ հետը վառեք: Ես իհարկե ծիծաղում էի, բայց նաև ուզում էի հասկանալ այդ մարդուն: Հետո ի՞նչ, որ մենք   հանրային ենք, դա չինշանակում, որ կարելի է նման բաներ գրել: Եթե չես սիրում տվյալ երգչին,  կարող են միայնբեմական կերպարը քննարկել, ոչ թե  կպնել մարդու անձնականին, դա  ինձ   համարամենամեծ անբարոյականությունն է»:
Այսքանից հետո էլ չմոռացավ նշել երկրպագուների մեծ բանակի մասին, ովքեր միշտ իրենց խոսքերով քաջալերում են երգչուհուն. «Ուրախ եմ, որ նրանք կան իմ կյանքում»:

Զրուցեց՝ Սիրանուշ Գրիգորյանը

 

 

Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել