«Համանախագահներն ընդունում են, որ բանակցային պրոցես չկա, և նրանց հիմնական նպատակն այն վերականգնելն է: Հայտարարությունից երևում է, որ կարծես եկել են համաձայ­նության, որ վերականգնեն բանակցությունները: Ադրբեջանն ուղղակի այն վիճակում է, որ նրա առջև կոնկրետ պահանջներ են դրված Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո, և խնդիր ունի հանել դրանք:
 
Անգամ ՌԴ-ի միջոցով դրան չկարողացան հասնել, և դրա համար այսպես ուլտիմատիվ կերպով դրել են ու շանտաժ են անում՝ կամ արեք այն, ինչ մենք ենք ուզում, կամ կռվելու ենք: Բայց կռվել էլ չի կարող, բնական է: Մնում է շանտաժը, մնում է շփման գիծն անընդհատ թեժ պահելը, սպանություններ անելը:
Հայաստանը պետք է հանի այն հիմքը, որը թույլ է տալիս Ադրբեջանին նման ձևով խնդիրը դնել: Եթե Ադրբեջանն ասում է՝ «ամբողջ աշ­խարհը, այդ թվում՝ Հայաստանը, ճանաչում է այդ տարածքը՝ որպես մեր պետության տա­րածք», և, եթե մենք և մնացածը լռում ենք, ամեն ինչ կմնա նույնը: Նրանք չպետք է կարողա­նան նման բան ասել»,-ձեր թղթակցին ասել է Ռազմավարական և ազգային հետազոտություն­ների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցի արդյունքները: Հարցին՝ ՀՀ-ն պետք է ճանաչի՞ ԼՂՀ-ն, Մ. Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ Ադրբեջանի այդ իրավունքը կասկածի տակ դրվի կամ վերացվի: Դա այնքան պարզ է: Մեր քա­ղաքականությունը պետք է լիներ և լինի այն, որ այդ իրավունքը վերցվեր Ադրբեջանից: Ուրիշ ճանապարհ չկա: Իսկ մեզ մոտ անընդհատ ասում են որևէ բան չանենք, խելոք մնանք, որ գու­ցե բանակցություններն ինչ-որ արդյունքի բերեն»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել