«Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տիրույթներում Կատարի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը, անկախ տվյալ պահին ստեղծված իրավիճակային զանազան դրսևորումներից՝ բխում է մեր երկրի շահերից։ Եվ միայն խրախուսելի ու գովելի պետք է համարել նման այցի իրականացումը Դոհա»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Կատար կատարած այցին՝ նման տեսակետ է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
 
«Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել՝ որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաև մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով»,- ասել է նա։
Ի դեպ, երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Նալբանդյանի այցը նախապես պլանավորված չի եղել, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «168 ժամ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Բոլոր այցերն էլ ծրագրավորվում են, ժամկետները՝ համաձայնեցվում»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել