Նրա արարքի համար մահապատիժ էր նախատեսված, բայց թագավորն առաջարկեց նրան ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը՝ կա՛մ կախաղան հանվել, կա՛մ հայտնվել մեծ սև, ահասարսուռ երկաթյա դռնից այն կողմ:

Հանցագործը մտածեց ու ընտրեց կախաղանը:
Երբ պարանը գցեցին նրա վիզը, նա հանկարծ հարցրեց.
-Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր այն դռան ետևում:
Թագավորը ժպտաց.
-Պատկերացնո՞ւմ ես: Ես բոլորին եմ առաջարկում այդ ընտրությունը, ու բոլորն էլ ընտրում են կախաղանը:
-Իսկ դռան ետևում, այնուամենայնիվ, ի՞նչ է: Ես ոչ ոքի չեմ ասի,- ավելացրեց հանցագործը` մատնանշելով պարանը:
Թագավորը մի փոքր մտածեց, հետո պատասխանեց.
-Այնտեղ ազատություն է: Բայց մարդիկ այնքան են վախենում անորոշությունից, որ նախընտրում են կախաղանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=496176037096797&set=a.474333349281066.100051.474249622622772&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



