Դերասանուհի Արփինե Իսրայելյանը, ոչ վաղ անցյալում  նկարահանվելով “Աննա” սերիալում, դարձավ բավական ճանաչված ու հեռուստադիտողների կողմից սիրված: Վերջին շրջանում նրան հազվադեպ կարելի է տեսնել հեռուստանախագծերում: Ըստ  շրջանառվող լուրերի, դերասանուհին կնկարահանվի Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում. “Առաջարկ կար, պարզապես հրաժարվել եմ”, ArmStar.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին` չցանկանալով նշել մանրամասները. “Եթե  հրաժարվել եմ, էլ ինչ իմաստ ունի ասել մանրամասները”:

Այս ընթացքում դերասնուհին զբաղված է ներկայացումներում:  Խաղում է Վիլյամ Գիբսոնի “Երկուսը ճոճանակին” ռոմանտիկ կատակերգությունում: 

Արփինե Իսրայելյանը նաև նշել է, որ ներկա պահին հեռուստանախագծերում հանդես գալուառաջարկներ չունի. 'Եթե լինեն հրավերներ, որոնք ինձ կհետաքրքրեն`  հնարավոր է համաձայնեմ':

Պարզեց` Սիրանուշ Գրիգորյանը


Լուսանկարները` Արփինե Իսրայելյանի անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել