Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են 2012 թվականի նոյեմբերին վրացի գործարարի սպանությանն առնչություն ունենալու համար:
Lenta.RU-ն, հղում կատարելով «Грузия Online»-ին, հաղորդում է, որ վրացական դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել երգչի նկատմամբ: Հետաքննության տվյալներով, հենց Սոսո Պավլիաշվիլին է եղել 43-ամյա Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության պատվիրատուն, ում մարմինը գտել էին սեփական ավտոմեքենայում:
Հատկանշական է, որ սպանված գործարարը համարվում էր Պավլիաշվիլիի ընկերը: Սպանությանն առնչության կասկածանքով մինչ այժմ ձերբակալվել է 6 մարդ՝ ներառյալ Սոսո Պավլիաշվիլիի փեսան՝ Վախթանգ Չխապելիան (քրոջ ամուսինը): Վրաստանի իշխանությունները նրան կալանավորելու ուղղությամբ միջոցներ կձեռնարկե՞ն, թե՝ ոչ, չի հաղորդվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



