Տրամաբանական և միաժամանակ արդարացված կլինի, եթե հայկական կողմի անհամարժեք գործողությունների արդյունքում հակառակորդը կրի ավելի քանի 100 զոհ, ինչպես և ունենա տարածքային կորուստներ։ 
Մեզ հարկավոր է վերջնական հետևություններ կատարել առ այն, որ ներկայումս միջազգային հանրությունը որոշիչ դեր չի կարող խաղալ արցախյան սահմանային միջադեպերի կանխման և, առհասարակ, հակամարտության կարգավորման հարցում օբյեկտիվ արձագանքման ու գնահատականների առնչությամբ։ Հարավսլավական-ալբանական սցենարի կրկնություն դժվար թե միջազգային հանրությունը թույլատրի Արցախի պարագայում, քանի որ դա տեղի կունենա ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ։ Իսկ նման սցենարային իրավիճակ կարող է ստեղծվել միայն արտաքին հիմնական դերակատարների տեսանկյունից, պայմանական ասած, հնարավորինս «չեզոք գոտիներում»։
Ուստի, ամենևին էլ նպատակ չունենալով ռազմատենչ կոչեր ու հայտարարություններ անելու, հակամարտության ելքը, այնուամենայնիվ, առաջիկայում կշարունակի լուծվել միմիայն ռազմական ճանապարհով։ 
Իսկ ստեղծված իրավիճակում հակառակորդին հնարավորինս երկարաժամկետ լռեցնելու համար հարկավոր է հասցնել խորքային հարվածներ` պատճառելով մարդկային, տարածքային և նյութական լուրջ կամ աննախադեպ կորուստներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել